Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սահմանադրական դատարանում Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի քննության վերսկսումից հետո իր հարցերը հայցվոր կողմին շարունակեց ուղղել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Երբ նա անդրադարձավ այնպիսի հարցերի, ինչպիսիք են Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձանց թիվը, նրանց ներկայությունը ընտրությունների օրը տեղամասերում, արդյոք ստացե՞լ են ԿԸՀ-ի կողմից ուսուցողական ձեռնարկներ` ընտրությունների ընթացքի, իրենց պարտականությունների եւ իրավունքների վերաբերյալ եւ այլն, Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի իրավախորհրդատու Կարեն Մեջլումյանը նշեց, որ այդ հարցերին կպատասխանի Զարուհի Փոստանջյանը:
Սակայն եւս մեկ անախորժ իրավիճակ ծագեց, երբ Զարուհի Փոստանջյանը մոտեցավ` պատասխանելու Կարեն Մեջլումյանի չպատասխանած հարցերին: Փոստանջյանը խնդրեց Տիգրան Մուկուչյանին կրկնել իր հնչեցրած հարցերը, սակայն Մուկուչյանը մերժեց: Այնուհետեւ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ինքը պետք է պատասխանի նաեւ անպատասխան մնացած այն հարցերին, որոնք հնչեցվել էին մինչ ՍԴ-ի ճաշի ընդմիջումը:
Դրա համար Փոստանջյանը պահանջում էր կրկնել հարցերը, որպեսզի ըստ էության պատասխաներ հնչեցված հարցերին, սակայն թե’ Տիգրան Մուկուչյանը, թե’ դատարանը պնդում էին, որ հարցն արդեն հնչեցվել է, եւ հայցվոր կողմի ներկայացուցիչներն իրենց մոտ պետք է նշումներ կատարեին, որպեսզի հետո որոշեին, թե ով ինչ հարցի է պատասխանում: Ծավալվեց բանավեճի պես մի բան:
Թեեւ Տիգրան Մուկուչյանը այդպես էլ չստացավ իր` վերոհիշյալ հարցերի պատասխանները, բայց նա այդ անախորժ վիճակում որոշեց, որ իր բոլոր հարցերի պատասխանները ստացել է եւ չվերաշարադրեց իր հարցերը: