Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քննարկվում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը, որը կրկին կվերաբերի կոմունալ վճարների փոխհատուցմանը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մամուլի ասուլիսում։
Նշենք, որ 11-րդ ծրագրի համաձայն մինչև 10 000 դրամի գազ և մինչև 5 000 դրամի հոսանք սպառած քաղաքացիներին պետությունը կտրամադրի այդ գումարների կեսը։
Սոցաջակցություն ստացողների մասին նախարարը նշեց, որ նրանց ցանկը ձևավորվում է ամենօրյա աշխատանքի միջոցով․ դրանք կազմում են յուրաքանչյուր ծրագրին համապատասխան։ Բաթոյանը չբացառեց, որ կլինեն մարդիկ, որ կարող են նաև դուրս մնալ այդ ցանկերից, սակայն հենց դրա համար էլ մարդկային գործոնը նվազագույնի են հասցրել։
Կառավարության 8-րդ`վարձու աշխատողներին միանվագ օգնություն տրամադրելու ծրագրով 27 000 հայտ են բավարարել, որը կազմել է 1.8 մլրդ դրամ՝ ասաց նախարարը։ Իսկ սոցաջակցության մյուս ծրագրերով ընդհանուր առմամբ 18 000 քաղաքացի կա ընդգրկված ցանկերում և 1.4 մլրդ դրամի գումար` բանկերում։
Ծրագրերից օգտվելու համար պետք է դիմել online.ssa.am կայք:
Կառավարության սոցիալական աջակցության 4-րդ՝ մինչև 14 տարեկան երեխա ունեցող, գրանցված աշխատանքից հեռացվածների, ծրագրին դիմելու համար նշված կայքում պետք է մուտքագրել տվյալները և տեսնել արդյո՞ք ծրագրի շահառու են, թե՞ ոչ, իսկ վճարումներն իրականացվում են բանկում՝ նշեց նախարարը:
Բաթոյանն ասաց, որ հղի կանանց ընտանիքներին աջակցության ծրագրի շրջանակն ընդլայնվել է․ «Այս ծրագրի շահառու արդեն կհանդիսանան ոչ միայն այն հղի կանայք, որոնք չեն աշխատում և նրանց ամուսինն ազատված է մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում, այլև այն հղի կանայք, որոնց ամուսիններն ընդհանրապես չեն աշխատել մարտի 30-ի դրությամբ»:
Այս պահին, ըստ նրա, ծրագրի շահառու է 5957 հղի կին, բայց ցանկը դեռ թարմացվում է։
Տուժած ոլորտների աշխատակիցներին վերաբերող աջակցության ծրագիրը մեկնարկել է երեկ և մի քանի ժամվա ընթացքում նախարարությունը ստացել է ավելի քան 45 հազար դիմում ֆիզիկական անձանցից, որոնցից 27 հազարը հաստատվել է:
Երեկ է մեկնարկել նաև երեխաներին վերաբերող աջակցության ծրագիրը. «Այս ծրագրի շահառուների ցանկը դեռևս կազմվում է: Համակարգն այս պահին ժամանակավորապես դադարեցրել ենք, որովհետև դիմումների հոսքը բավական մեծ էր և սխալներ թույլ չտալու համար այս պահին մի քանի ժամով դադարեցրել ենք, որից հետո օրվա ընթացքում նորից կվերսկսենք»,-ասաց նախարարը։
Վերջին երկու ծրագրերի դեպքում հրապարակվելու է նաև շահառուների ցանկը և միայն այս երկու ծրագրերի դեպքում անհրաժեշտություն կա դիմում գրելու:
Մանրամասն՝ տեսանյութում․