կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-17 13:06
Քաղաքական

Զարուհի Փոստանջյանը` Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

Զարուհի Փոստանջյանը` Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարում ելույթի ժամանակ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանին,  հայտարարել էր. «Միանայի՝ ի՞նչ անեի, միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթեի՞: Կներեք՝ Վովայի հետ աղոթելն իմ մանկության երազանքը չի եղել»:

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով առաջին նախագահի ելույթին, ասաց. «Ես պարզապես հարգում եմ նրա այն հայտարարությունը, թե ինքն այն տարիքում է, որ չի կարող զբաղվել ակտիվ քաղաքականությամբ»:

 

Բացի այդ` նա հայտարարեց, որ ապրիլի 9-ին իրենք գործ ունեին մի ահաբեկչական խմբավորման հետ, որը ղեկավարում էր Սերժ Սարգսյանը: «Մենք պետք է այնպես անեինք, որ զոհեր չունենայինք»,- ընդգծեց պատգամավորը և հավելեց, որ մարդիկ դա պետք է գիտակցեն, իսկ եթե չեն գիտակցում, ինքը կարող է բացատրել: