կարևոր
6157 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-18 15:12
Հասարակություն

Դրամահավաք է կազմակերպվել Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար

Դրամահավաք է կազմակերպվել Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար

Ֆեյսբուքում դրամահավաք է կազմակերպվել Սամվել Վարդանյանի համար։ 7 միլիոն դրամ գրավը պետք է վճարվի 2 օրվա ընթացքում։ Այս առիթով փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նկատի ունենալով այն, որ Սամվել Վարդանյանը լինելու է տնային կալանքի տակ ու անհրաժեշտության դեպքում բանկ այցելելու հնարավորություն չի ունենալու, որոշեցինք դրամահավաքի համար օգտագործել Սամվելի քրոջ բանկային քարտը.

Այսպիսով, քարտապանի համաձայնությամբ՝ հրապարակում եմ Սամվելի քրոջ բանկային քարտի տվյալները.

Քարտապան՝ PAYTSAR VARDANYAN

Քարտի համար՝ 4083 0600 1148 1260 (Visa)

Բանկը՝ Ameriabank

Քանի որ գործընթացը հանրային է, պետք է ձեզ ներկայացնենք հանրային հաշվետվություն։ Ուստի եթե չեք առարկում, որ ձեր անունը հրապարակվի, ապա «նպատակ» դաշտում նշեք «գրավ»։ Հակառակ դեպքում՝ նշեք «գրավ-»։

ՀԳ. Հիշեցնեմ՝ սահմանվել է 7 մլն դրամ գրավ, և ունենք ընդամենը 2 օր։

ՀԳ-2. Գումարը վերադարձվելու է՝ քրեական գործի ավարտից հետո (կարող է տևել 1-2 տարի)»։