կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-13 13:10
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուրախ ենք նոր ավտոբուսների՝ կասսայով վճարմանը, բայց ես հնի վարորդ եմ, ո՞նց եմ պլանը մուծելու․ ի՞նչ են պահանջում վարորդները

Չէ, չէ, չէ, դժգոհ չենք՝ ուրախ ենք նոր ավտոբուսների՝ կասսայով վճարմանը, բայց թազա ավտոբուսները նույն պարկի մեքենաներն են հների հետ միասին, ես հնի վարորդ եմ, ես պլան եմ փողը մուծում, իսկ թազեն կասսա ա, հիմա թազան մտել ա, ժողովուրդը նստում են էնտեղ, բայց ես հետևից դատարկ գնում եմ, իրիկունը ո՞րտեղից եմ բերելու էդ պլանը տամ՝ օրական 39 հազար դրամ՝ Yerkir.am-ին ասաց բողոքի ակցիա իրականացնող վարորդներից մեկը։

Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ավտոբուսների վարորդները առավոտից գիշ դուրս չեն գալսի, քանի որ անհավասարա մրցակցային պայմաններ է ստեղծվել նոր գործարկվող ավտոբուսների՝ աշխատավարձային համակարգի հետ։

Նոր ավտոբուսների վարորդները 15 օրվա համար ստանալու են 260 հազար դրամ, իսկ հին ավտոբուսների վարորդները շարունակելու են աշխատել ամեն օր հաստատագրված գումար՝ պլան, վճարելու եղանակով, ինչը համարում են, որ արդար չէ, քանի որ նորերի՝ «կասսայի», պարագայում, արդեն հանարավոր չի լինելու իրենց «պլանի» գումարը հավաքել։

Բողոքի ակցիային միացել են նաև նոր ավտոբուսների վարորդները ոչ միայն սոլիդարությունից ելնելով, այլև քանի որ այլ պահանջներ էլ են բարձրացնում։

«Մենք դրան ուրախ ենք, որ նոր ավտոբուսները «կասսա» են, ես 2004 թ-ից տրանսպորտի համակարգի մեջ եմ, ես հոգնել եմ երեխուն ասելուց՝ տղա ջան, փողը տուր, նեղվում եմ  պապիկից փողը վերցնելուց, սա մենք չենք անում մեր գրպանների համար, մենք անում ենք մեր ազգի, մեր ժողովրդի համար, որ գաս, նստես տրանսպորտս, ունքերս կախած չնստեմ ռույլին ու վախվխելով, բայց հին ավտոբուսների վարորդների՝ էդ տղերքի հետ մենք մոտ 20 տարի աշխատում ենք»,-ասաց նոր ավտոբուսների վարորդներից մեկը։

Այլ պահանջների թվում է Մեքենաների «Կասկոն» ապահովելը, քանի որ այժմ այդ բոլոր ծախսերը պետք է վարորդի վրա «մնա»։

«էդ 260 հազար աշխատավարձից ես տուգանք պիտի տանե՞մ, մուծեմ,  ասում են՝ ֆառը արժե 800 հազար դրամ, պաբրիսը միլիոն 250 հազար դրամ, իսկ վարորդն այդքան գումար չունի, մենք պահանջում ենք «Կասկո»»,-ասաց վարորդը։

Այս պարագայում պահանջում են, որ իրենց աշխատավարձը 350-400 հազար դրամ լինի՝ հերթափոխով աշխատելու համար։

Նրանք պահանջում են նաև բժշկական ապահովագրություն։

Վարորդների պահանջներից մեկն էլ «գազ զապրավկի» հարցն է։

«Գազի զապրավկեն էլ, չեք ենք ուզում, որ պարտադիր չի, որ գնամ՝ տենդեր շահած տեղը զապրավկա անեմ, ուզում եմ ցանկացած ուրիշ տեղից չեկով լցնեմ»,-ասաց բողոքող վարորդը։  

Ավտոբուսի վարորդները մեկ էլ պահանջում են, որ  վերջնակետերում վարորդի համար սպասարկում լինի։

«Պիտի զուգարան լինի, հիմա չկա, որ տենաս վարորդն էդտեղ ոնց ա «թեթևանում», վատ կզգաս, կասես՝ էս ինչ անշնորհք է, բայց մարդը ժամուկես վատ վիճակով եկել, հասել է»,-ասաց վարորդը։

Եթե այս հարցերը լուծվեն՝ դուրս են գալու, գնան աշխատեն։

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն պետ Էդգար Գալստյանը լսել է նրանց պահանջները, մտել տնօրենի մոտ՝ պայմանավորվելու։ 

Մանրամասն՝ տեսանյութում․