|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Օրերս, պատասխանելով Yerkir.am-ի հարցին, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբվյանը հայտնել էր, որ կազինոների վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի հարցը ԵԽԽՎ-ում ինքը չէր տա, քանի որ «Եվրոպան ցույց է տվել, որ մեր թերությունները, սխալներն օգտագործում է` մեր պետության վրա ճնշում գործադրելու համար»։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բնական համարեց, որ իր գործընկերներից ոմանք հնարավոր է` չունենային նման հարցադրումներ, բայցեւ հստակ ասաց, որ չի կիսում Ռուբեն Հակոբյանի վերոհիշյալ տեսակետը:
«Ես իրենց լիովին հասկանում եմ, հենց այդ պատճառով էլ ես էի ներկայացված խմբակցությունից, ոչ Ռուբիկ Հակոբյանը: Հարգում եմ նրա` կարծիքը արտահայտելու իրավունքը: Կարծում եմ` նա մեծ ներդրում ունի մեր նորանկախ պետականության մեջ: Ինքը ներկայացնում է մի սերունդ, որն այլ սկզբունքներով է առաջնորդվում, որը տարբեր է իմ սերնդից»,- նշեց պատգամավորը:
Փոստանջյանը նաեւ տեղեկացրեց, որ ինքը կուսակցության անունից լիազորված է ընդունելու որոշումներ, հետեւաբար` կարող է հնչեցնել ցանկացած հարց: