Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ գլխավոր դատախազությունը խախտել է անմեղության կանխավարկածը, քանի որ առանց մեղադրվող կողմին հարցաքննելու հայտարարել է, որ Տիգրան Փոստանջյանը կատարել է հանցագործություն, եւ որ դատախազությունը փաստը համարում է հաստատված. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց` սա պատվեր է, որ գալիս է ամենաբարձր ատյաններից, «բայց մենք պատրաստ ենք պատերազմել»:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն էլ նշեց, որ դա ցուցադրում է իշխանության անօգնականությունը: Նա կարեւորեց, որ հասարակությունն իրենց կողքին է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի դեմ քրեական գործ էր հարուցել «պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ»:
Տիգրան Փոստանջյանը դեպքը կապել էր քրոջ քաղաքական ակտիվ գործունեության հետ: