Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-12-12 11:56
Հասարակություն

Արցախում զոհված 20-ամյա Կարենը մեկ ամսից պետք է զորացրվեր (լուսանկար)

Արցախում զոհված 20-ամյա Կարենը մեկ ամսից պետք է զորացրվեր (լուսանկար)

Արդեն հայտնել ենք, որ հակառակորդի դիպուկահարի արձակված կրակոցից դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող` 20-ամյա Կարեն Արմենի Գրիգորյանը:

Yerkir.am-ի տեղեկություններով՝ նա Մասիս քաղաքից էր, ընտանիքի կրտսեր որդին, իրենից մեծ քույր և եղբայր ուներ:

 Մեր տեղեկություններով` Կարենը մեկ ամսից պետք է զորացրվեր:

Ավելի վաղ հայտնել ենք, որ դեկտեմբերի 11-ին եւ լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 /11 արկ/, 82 /66 արկ/, 120 /14 արկ/ միլիմետրանոց ականանետներից եւ ՀԱՆ-17 /16 արկ/ տիպի նռնականետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաեւ ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք /35 կրակոց/:

Լուսանկարում՝ Կարեն Գրիգորյանը

\"\"