Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող` 1995թ. ծնված Լևոն Միրզոյանը:
Yerkir.am-ի տեղեկություննրով՝ Լևոնը ԼՂՀ Մարտակերտ քաղաքից էր, Միրզոյանների ընտանիքի կրտսեր որդին: Նա ունի մի քույր և իրենից մեծ եղբայր: Մեր տեղեկություններով՝ Լևոնը պետք է զորացրվեր աշնանը:
Նշենք, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Հ. Գ. Ծառայության ընթացքում շատ զինվորներ սոցիալական ցանցերի իրենց էջերում գրառումներ են կատարում, հատկապես` մայրերի մասին: Նման մի գրառման էլ հանդիպեցինք Լևոնի էջում. «Բանակում նստած սեղանի դիմաց մայրերի համար խմվեց մի կենաց, էդ կենացը լի սպասումներով բարի, որ լավ տղերքի կարոտը առնի, սրտերը բարի մեր սուրբ մայրերի, կարոտ ու արցունք երբեք չտեսնի: ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ԲՈԼՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ»:
Լուսանկարը՝ Լևոնի անձնական էջից