Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից նոյեմբերի 12-ին զոհված ժամկետային զինծառայող Վահե Վանոյանը Շիրակի մարզի Արեւիկ գյուղից էր, ընտանիքի միակ արու զավակը: Վահեն պետք է զորացրվեր մեկ ամսից:
Yerkir.am-ի հետ զրույցում Արևիկի գյուղապետ Գարեգին Ստեփանյանը պատմեց, որ Վահեի հայրը մեկ ամիս առաջ էր վերադարձել արտագնա աշխատանքից և սպասում էր որդու վերադարձին:
Գյուղապետի խոսքով՝ մեկ ամիս առաջ ծառայակցի կյանքը փրկելու համար Վահեին մեդալով էին պարգեւատրել և 10-օրյա արձակուրդ տվել: Վահեն իրենից մեծ քույր ունի:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: