Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախում հակառակորդի հետ կռվում զոհված տղաներից մեկն էլ շարքային Ռաֆիկ Հակոբյանն է: Զինծառայողը Թալինի շրջանի Կարմրաշեն գյուղից էր::
Գյուղապետի տեղակալ Սամվել Թորոսյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ տղան երկու ամսից պետք է զորացրվեր:
«Ռաֆիկի ողջ ընտանիքը` հայրը, մայրը, քույրն ու եղբայրը, Լենինգրադում էին` արտագնա աշխատանքի էին մեկնել, որովհետև այստեղ չէին կարողանում յոլա գնալ, ի՞նչ անենք: Ընտանիքը գիշերն է եկել, որ Ռաֆիկի թաղման արարողությանը մասնակցի»,- ասաց Թորոսյանը:
Նա նշեց նաև, որ Ռաֆիկը գյուղում «անունով» տղաներից մեկն էր` լավ առումով, քանի որ առաքինի էր, մյուսներին հասնող: «Էնպես չի, որ հիմա ուղղակի գովում եմ, բոլորը գյուղում նույնը կասեն»,- ասաց գյուղապետը:
Թորոսյանը նշեց նաև, որ իրենք տեղյակ են նաև, որ Ռաֆիկը կատաղի կռիվ է տվել մինչև վերջ, դրա համար էլ հակառակորդը հետո խոշտանգել է նրա դիակը: