|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Արդեն հայտնել ենք, որ այս գիշեր ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող` 1995թ. ծնված Սուրեն Փիլոսյանը:
Yerkir.am-ի տեղեկություններով` զինվերը մահացել է ժամը 2-ի սահմաններում` մեծ տրամաչափի զենքի արկից` գլխից վիրավորվելով:
Մեր տեղեկություններով` Ս. Փիլոսյանը Լոռու մարզի Սարահարթ գյուղից էր, ընտանիքի միակ արու զավակը, զորացրվելուն մնացել էր վեց ամիս:
Yerkir.am-ի հետ զրույցում Սարահարթի գյուղապետ Վասիլ Փիլոյանը հայտնեց, որ Փիլոսյանների ընտանիքն ապրում էր ծանր սոցիալական պայմաններում, հայրը չի աշխատում, քանի որ առողջական խնդիրներ ունի, միայն զբաղվում են գյուղատնտեսական գործերով: Նրա խոսքով` Սուրենը զորակոչվել էր դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, իրենից փոքր` դպրոցական քույր ունի:
«Իրանց համար մի կերպ յոլա էին գնում, խեղճուկրակ ընտանիք է, ծուխը մարավ…»,- ասաց գյուղապետը: