|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ելույթ է ունեցել Հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների առջև՝ ներկայացնելով Հայաստանում իր դեսպանության ինը ամիսների և հետագա աշխատանքի հիմնական գերակայությունները: Ուշագրավ է, որ դեսպանն իր ելույթի ընթացքում հայտարարել է` եթե հակակոռուպցիոն խորհուրդը շոշափելի արդյունքներ չգրանցի, ԱՄՆ-ը կդադարեցնի ֆինանսական աջակցությունը Հայաստանին:
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը Yerkir.am-ի զրույցում հայտարարեց, որ ո\'չ դեսպանի մակարդակով, ո\'չ էլ որևէ այլ մակարդակով նման ձևով խոսելը, պայմաններ դնելը ճիշտ չէ: «Դեսպանի`պայմաններ դնելը ճիշտ չէ: Մենք շատ լավ հասկանում ենք` ցավոք, ունենք կոռուպցիա: Մենք ունենք ոչ ազատ, շատ դեպքերում՝ ոչ մրցակցային դաշտ, որի մասին դեսպանը խոսում էր, և այսօր կան նաև համապատասխան հանձնաժողովներ, և եթե ես չեմ սխալվում հակակոռուպցիոն հանձնաժողովը հենց վարչապետն է ղեկավարում»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ տարբեր ուղղություններով աշխատանքներ են տարվում:
Նրա կարծիքով` պատշաճ չէ, որ դեսպանատունը պետք է պայմանով ֆինանսական օճանդակություն ցուցաբերի:
Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված դեսպանի` նմանօրինակ հայտարարությունը, Ավետիսյանը նշեց. «Չեմ կարող ասել` ինչով է պայմանավորված նրա հանդես գալու նման որակը, և ես ճիշտ չեմ համարում նման ձևով հանդես գալը: Էլի եմ ասում` ինքը միայն այն դեպքում իրավունք կունենար, եթե երկրում նույն այդ պրոցեսի հետ կապված որևէ բան չարվեր: Քանի որ այդ պրոցեսների հետ կապված գործընթացները վաղուց սկսվել են, դա ճիշտ չէ: Այսօր էլ մենք՝ բոլորս, իշխանությունները շատ լավ հասկանում ենք, որ երկրի տնտեսական զարգացմանը որոշակիորեն խանգարում են նաև նման դրսևորումները»:
Պատգամավորի խոսքով` մեր երկրում կոռուպցիան և ազատ մրցակցային դաշտի բացակայությունն արմատացած են, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են: