կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-13 10:34
Քաղաքական

Մանդատները վայր դնելը ճիշտ չի՞ լինի

Մանդատները վայր դնելը ճիշտ չի՞ լինի

Երեկ «Առավոտը» «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի հետ զրույցում փորձել է պարզել` ի՞նչ կարծիքի է խորհրդարանական խմբակցությունների կողմից մանդատները վայր դնելու առաջարկի վերաբերյալ եւ արդյոք դրա արդյանքում հնարավոր կլինի՞ հասնել հիմնական խնդիրների լուծմանը:

 

«Ժառանգության» ներկայացուցիչը, ինչպես նշում է թերթը, համարում է, որ մանդատները վայր դնելը տեսականորեն անխուսափելի կդարձնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Իսկ թե գործնականում որքանով է դա հնարավոր եւ արդյոք քաղաքական ուժերի մոտ նկատվո՞ւմ է մանդատները վայր դնելու եւ Ր. Հովհաննիսյանի շարժմանը աջակցելու տրամադրվածություն, այս կապակցությամբ Ստյոպա Սաֆարյանը «Առավոտին» ասել է.

 

«Եթե ասեմ, որ ընդհանուր առմամբ ժողովրդական շարժումը քաղաքական ուժերի կողմից լուրջ աջակցություն է ստանում, ճիշտ չի լինի: Ցավոք, այս իրավիճակը դեռ նախագահական ընտրություններից առաջ էր: Բայց, այնուամենայնիվ, հետընտրական շրջանում նրանց վարքագիծը նույն կերպ է դրսեւորվում, եւ այն դեպքում, երբ ընտրություններից հետո հասկանալի էր, որ եթե պահանջում էին փոփոխություններ, ապա սա ամենառեալ շանսերից մեկն է՝ երկրում փոփոխությունների հասնելու համար»: