| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            
Yerkir.am-ի հարցերին պատասխանում է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
-Ինչո՞վ էր առանձնահատուկ 2014-ը Ձեզ համար` կարիերայում, ընտանիքում: 
-Ծնվեց քրոջս որդին:
-2014-ին իրավական ոլորտում արված ամենամեծ բարեփոխումը, որի դրական հետևանքներն ուղղակի զգալի էին: 
-Բարեփոխում չեմ նկատել, առավել ևս` մեծ:
-Տարվա ամենամեծ սխալը, որը մեծ հարված հասցրեց արդարադատության համակարգին: 
-«Հիմանավորված վարկած»-ը դատավճռի հիմքում դնելու հանգամանքը: (Այս տարի նրա պաշտպանյալը` «Մանանա Գրեյ» ընկերությունից 56 միլիոն դրամի գողությանն աջակցելու մեջ մեղադրվող Աշոտ Առուշանյանը առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման, իսկ վերաքննիչ դատարանը դատավճիռը թողել է ուժի մեջ: Առաջին ատյանի դատարանը մեղադրանքի հիմքում դրել էր ոչ թե ապացույց, այլ վարկած):
-Ո՞րն է 2014-ի ամենաաղմկահարույց դատական գործը, որին հետևել եք, ի՞նչ հետևություններ կարելի է անել դրանից: 
-Աշոտ Առուշանյանի գործը:
-Ամենամեծ հիասթափությունը տարվա ընթացքում: 
-Աշոտ Առուշանյանի վերաբերյալ դատավճիռը և վերաքննիչի որոշումը:
-Սովորաբար շատ են զավեշտալի դեպքեր պատահում դատական նիստերի ընթացքում: 2014-ին պատահածներից ո՞րն էր ամենացնցողը: 
-Ամբողջ դատական համակարգը:
-2015-ից Ձեր ակնկալիքներն ու մաղթանքը: 
-Տարին երկու արդարացման դատավճիռներով ավարտեցի: Հույս ունենամ, որ 2015 թվականը այդպես էլ կշարունակվի: Խաղաղություն և արդարություն: