Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
Այսօր ԱԺ հանձնաժողովներում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց 2016թ. բյուջեով նախատեսված հատկացումները Սփյուռքի նախարարությանը: Նա առանձնացրեց Սփյուռքի նախարարության հինգ կարևոր ուղղությունները: Դրանցում կարևոր տեղ ունի սփյուռքահայության ինտեգրման ծրագիրը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարց ուղղեց նախարարին, թե ինչպե՞ս են ինտեգրվում սիրիահայերը, որքա՞նն են մնում Հայաստանում: Հրանուշ Հակոբյանը նշեց, որ անցնող չորս տարիների ընթացքում Հայաստան եկել-գնացել է 20 հազար սիրիահայ, որոնցից 16 հազարը Հայաստանում են մնացել, իսկ 4 հազարը շարժման մեջ են, այսինքն՝մի մասը գնում-գալիս է Սիրիա, մի մասը տեղափոխվել է Եվրոպա՝ Շվեդիա, Գերմանիա, Կանադա:
Գնացողների հետ կապված՝ նախարարը նշեց, որ այդ սիրիահայերը մտածել են, թե շուտ կինտեգրվեն Հայաստանում, ու ավելի թեթև կլինի իրենց կյանքը: Հետո կան մշակութային և կենսակերպի տարբերություններ, և նրանց ժամանակ է պետք, որ այդ ամենը յուրացնեն:
Սփյուռքի նախարարությունն ամենաառաջին հերթին կենտրոնանում է սիրիահայերի բնակարանային վարձի ու նրանց աշխատանքով ապահովելու հարցերի վրա: Նախարարը նշեց, որ այսօր Հայաստանում մնացած սիրիահայերը ակտիվ են սպասարկման ոլորտում, և եթե առաջ գործատուները դժվարությամբ էին սիրիահայերին աշխատանքի վերցնում, ապա հիմա շատ ակտիվորեն են ընդգրկում նրանց, որովհետև սիրիահայերը շատ ակտիվ են, աշխատասեր ու պատասխանատու, կարելի է ասել՝ աշխատանքի նկատմամբ նոր մշակույթ են բերել Հայաստան: