Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համոզված է, որ ՀՀ նախագահի ելույթը Քեսաբում տիրող վիճակի վերաբերյալ ազդակ էր` ուղղված ՄԱԿ-ի կառույցներին ու ՀՀ դեսպաններին, որ ՄԱԿ-ում կարողանան համապատասխան հարցեր բարձրացնել և պահանջներ դնել` բոլոր ուղղություններով ագրեսիան վերացնելու համար:
Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քեսաբահայության խնդիրներին` նա նշեց. «Դիմել ենք բոլոր հայկական համայնքներին, Հայ Դատի գրասենյակները աշխատում են: Նրանց կողմից հազարավոր նամակներ են ուղղվել Օբամային, որ դադարեցվեն Քեսաբում հայ համայնքի հանդեպ վայրագությունները: Ես ամեն օր Քեսաբի քաղաքապետի հետ եմ խոսում: Մեր դեսպանն այնտեղ է: Այնպես որ` Հայաստանի ներկայացուցիչներն այնտեղ են և աշխատում են մերոնց հետ: Նյութական օգնություն և' տարվում է, և' կշարունակվի այն»:
Նախարարը նշեց, որ Քեսաբը, 14-րդ դարից սկսած, հայկական տարածք է, և երբեք չէր ուզենա, որ Քեսաբն առանց հայերի մնա այս հակամարտության հետեւանքով: