Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հալեպ» թաղամասում տուն գնելու նպատակով դիմել է 660 սիրիահայ, սակայն մինչև հիմա որևէ մեկը ներդրում չի արել, որպեսզի կառուցվեն շենքերը, իսկ սիրիահայերի մի մասն էլ վստահ չէ, որ շարունակելու է ապրել Հայաստանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի իրավաբան Նաիրա Եդիգարյանը: Նրա կարծիքով` ներդրողները ներդրումներ չեն անում` անորոշությունից վախենալով: Բայց երբ անորոշությունները հաղթահարվեն, և նրանք ներդրումներ անեն, բնակարանների համար դիմած սիրիահայերի 70 տոկոսը կցանկանա գնել այդ բնակարանները:
Նաիրա Եդիգարյանը հիշեցրեց, որ որքան շատ հանգանակություններ լինեն, ու բարերարները գումարներ ներդնեն, այնքան սիրիահայերը մատչելի գնով կկարողանան ձեռք բերել այդ բնակարանները: «Այս բնակարանները սոցիալական չեն, դրանք տրվում են սեփականության իրավունքով: Եվ անհրաժեշտ ներդրումների դեպքում 50 հազար դոլար արժողությամբ բնակարանը սիրիահայերը կարող են գնել 20 հազար դոլարով»,- ասաց իրավաբանը:
«Հալեպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի հիմնադիր անդամ Պերճ Քիրազյանը նշեց, որ սիրիահայ երիտասարդներն ավելի հեշտ են ինտեգրվում Երևանի կենտրոնում, եւ հակառակը` դժվար ինտեգրվում ու խոչընդոտների հանդիպում մարզերում, ուստի «Հալեպ» թաղամասում բնակարաններ գնելու ցանկություն ունեցող սիրիահայերի թիվն անհամեմատ ավելի շատ կլիներ, եթե պետությունը տարածքը տրամադրեր Երևանում, այլ ոչ Արագածոտնի մարզում: