Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հոկտեմբերի 7-ին «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ի հիմնադրման 1-ամյակի կապակցությամբ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց գրասենյակ՝ ծանոթանալու հասարակական կազմակերպության աշխատանքին. հայտնում են նախարարությունից:
Ողջունելով կենտրոնի աշխատակիցներին և հյուրերին` նախարարը, մասնավորապես, նշեց. «Ես ուրախ եմ այսօր գտնվել այս կենտրոնում, որը ստեղծվել է մեկ տարի առաջ, որպես հասարակական կառույց, և որի նպատակն է սիրիահայերի հիմնախնդիրները կարգավորել, ներկայացնել պետական կառույցներին՝ լուծումներ ստանալու համար: Միասին իրականացրել ենք 30-ից ավելի ծրագիր, ֆինանսական օգնությունից մինչև սնունդի և հագուստի տրամադրում: Ընդունվել և կյանքի են կոչվել երկու տասնյակից ավելի օրենսդրական ակտեր»:
ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրեց աջակցող և համագործակցող կառույցներին, անհատներին, շնորհակալություն հայտնեց նրանց մարդասիրական, հայապահպան ու ազգանվեր գործունեության համար:
Եզրափակելով իր խոսքը` նախարարը գոհունակությամբ նշեց, որ սիրիահայերը նոր մշակույթ բերեցին, նոր վերաբերմունք աշխատանքի նկատմամբ, պատասխանատվություն և ազնվություն: «Մենք պետք է լուծենք նրանց բոլոր խնդիրները: Հայրենիքը նոր գտած մեր հայրենակիցները իրավունք չունեն նորից փախստական դառնալ»,- ասաց սփյուռքի նախարարը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալագիր հանձնեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը մեկամյա ակտիվ և անաչառ գործունեության համար:
Ելույթ ունեցան և կենտրոնի մեկամյա գործունեության առթիվ շնորհավորեցին ՄԱԿ-ի փախստականների, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչները, կաթողիկե և ավետարանչական եկեղեցիների սրբազան հայրեր, հյուրեր: