|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Yerkir.am-ն արդեն հայտնել է, որ Հարավային Սուդանում կործանված բեռնատար օդանավի սեփականատերը հայ գործարար է: Մեր հասած որոշ տեղեկություններով՝ նա «Տարոն ավիա» ընկերության տնօրեն Գառնիկ Պապիկյանն է, ով վերջերս էր հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի հետ կապված միջադեպի պատճառով:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Գառնիկ Պապիկյանը վարձակալական հիմունքներով օդանավը շահագործման էր հանձնել տաջիկական Asia Airways ընկերությանը: Yerkir.am-ը հիշյալ տեղեկությունը փորձեց ճշտել Գ. Պապիկյանից, սակայն նրա հեռախոսն անջատված է: Ամենայն հավանականությամբ, նա Հայաստանում չէ:
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է, որ, Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով, Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի զոհված անձնակազմի անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են: