|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Yerkir.am-ին հայտնի են դարձել այսօր՝ նոյեմբերի 4-ին, Հարավային Սուդանում կործանված օդանավի անձնակազմի զոհված անդամներից չորսի անունը: Օդանավում եղել են երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյանը, Սուրեն Պետրոսյանը, կողային տեխնիկ Սամվել Մկրտչյանը եւ Գեւորգ Թովմասյանը:
Մեր տեղեկություններով անձնակազմի հրամանատարը նախկին ռազմական օդաչու է եղել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Հարավային Սուդանում կործանված բեռնատար օդանավի սեփականատերը հայ գործարար է: Մեր տեղեկություններով՝ նա «Տարոն ավիա» ընկերության տնօրեն Գառնիկ Պապիկյանն է, ով վերջերս էր հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի հետ կապված միջադեպի պատճառով: