Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս գիշեր՝ տեղական ժամանակով 22:44-ին, Խարտում–Երևան չվերթով Հայաստան բերվեցին նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում կործանված ԱՆ-12 օդանավի անձնակազմի 5 հայ անդամների դիերը: Yerkir.am-ի տեղեկություններով՝ «Զվարթնոց» օդանավակայանից օդաչուների դիերը տեղափոխել են դիահերձարան:
Ավելի վաղ yerkir.am-ը գրել էր, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից սահմանված չափանիշների համաձայն՝ օդանավի անձնակազմի դիերը պետք է տեղափոխվեն հատուկ՝ ցինկե դագաղներով (սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովելու համար), ինչպիսիք, սակայն, Սուդանում չկան, և դրանք հարևան երկրներից բերելը դանդաղեցրել է գործընթացը:
Yerkir.am-ի տեղեկություններով, սակայն, այդպես էլ հնարավոր չի եղել ցինկե դագաղներ ձեռք բերել, և հայ օդաչուների դիերը տեղափոխել են փայտե դագաղներով, ինչն էլ հակասանիտարական վիճակ է ստեղծել, և մասնագետները զոհվածների հարազատներին խորհուրդ են տվել մահացածներին հնարավորինս շուտ հուղարկավորել: Մեր տեղեկություններով՝ օդանավի անձնակազմի հայ անդամներին կհուղարկավորեն վաղը:
Հիշեցնենք, որ 2012-ի նոյեմբերին Կոնգոյում կործանված ինքնաթիռի անձնակազմի 5 հայ անդամների դիերը Հայաստան տեղափոխելու գործընթացը մոտ մեկ ամիս տևեց: Տեղափոխումը հնարավոր եղավ իրագործել ավիաընկերության ղեկավարության և զոհվածների հարազատների ջանքերով:
Փաստորեն, Հարավային Սուդանի դեպքում, երբ լրատվամիջոցների հետևողականության արդյունքում գործընթացին միջամտեց պետությունը, մեր օդաչուների դիերի տեղափոխումը հնարավոր եղավ իրագործել 9 օրում: