|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել արտգործնախարարությունը՝ Հարավային Սուդանում տեղի ունեցած ավիավթարում զոհված ՀՀ քաղաքացիների աճյունները Հայաստան տեղափոխելու համար, պատասխանեց. «Ավիավթարի դեպքից հետո մենք ձենռամուխ ենք եղել համապատասխան քայլերի: Կահիրեում մեր դեսպանությանը տրված է համապատասխան հանձնարարական: Երեկ դեպքի վայրում է եղել Եգիպտոսում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչը, ով ուղղակի կապի մեջ է մեր դեսպանի հետ: Այսօր, իմ ունեցած տեղեկությունների համաձայն, դեպքի վայր է ժամանել ռուս հյուպատոսը, և աշխատանքներ են տարվում՝ որքան հնարավոր է արագ իրականացնել դիերի նույնականացումը, որից հետո ձեռնամուխ կլինենք դիերի տեղափոխման աշխատանքներին: Որպես կանոն՝ տեղափոխման հարցում անելիք ունի այն ընկերությունը, որին պատկանել է օդանավը: Արտգործնախարարությունը մշտապես կապի մեջ է գտնվում և անում է ամեն ինչ, որ հնարավորինս արագ լուծվեն առաջացած խնդիրները»: