|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Արդեն հայտնել ենք, որ lifenews-ը, վկայակոչելով Հարավային Սուդանի նախագահի պաշտոնական ներկայացուցչին, հայտնել է, որ Հարավային Սուդանում կործանված բեռնատար օդանավում եղել է 12 ուղևոր և անձնակազմի 6 անդամ` 5 հայ և 1 ռուս:
Yerkir.am-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն մամլո խոսնակ Ռուբեն Գրձելյանը ո\'չ հերքեց, ո\'չ էլ հաստատեց, որ անձնակազմի անդամները հայեր են՝ նշելով, որ տեղեկությունը ճշտվում է:
Նշենք նաև, որ «Ինտերֆաքսն» էլ գրել էր, թե ռուսական բոլոր ավիաընկերությունները հայտնում են, թե ինքնաթիռն իրենց չի պատկանել, հետեւաբար՝ գործակալությունը չի բացառել, որ այն կարող է պատկանել որևէ հայկական ավիաընկերության: Այս կապակցությամբ Ռուբեն Գրձելյանը հայտնեց, որ ո\'չ ինքնաթիռը, ո\'չ էլ շահագործող ընկերությունը գրանցված չեն Հայաստանում: