| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այս օրերին առավել քան ծանր է Հարավային Սուդանում վթարված ԱՆ-12 բեռնատար օդանավի անձնակազմի զոհված անդամների հարազատների վիճակը, ովքեր սպասում են զոհվածների դիերի տեղափոխմանը:
Yerkir.am-ի հետ զրույցում կործանված օդանավի զոհված հրամանատար Գևորգ Թովմասյանի օդաչու ընկերներից մեկը, խոսելով դեպքի մասին, նշեց, որ միայն նախատեսվածից ավելի բեռի տեղափոխումը չէր կարող նման վթարի պատճառ դառնալ: «Օդաչուն մահապարտ չէ, նա միշտ ինչ-որ տեղ թողնում է, որպեսզի խուսափի պատահարներից»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ Գևորգի փորձառությունը ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել:
«Շատ համեստ օդաչու էր: Որպես հրահանգիչ՝ շատ գրագետ էր գործում, կուրսանտներին լիարժեք ու հասկանալի բացատրում էր ցանկացած նրբություն: Բոլորը ցանկանում էին նրա հետ թռչել, որովհետև մտածում էին՝ եթե Գևորգն է, ուրեմն կարող են հանգիստ լինել, ցանկացած իրավիճակից նա ելք կգտնի»,- ասաց օդաչուն:
Ավիացիայի ոլորտի ներկայացուցիչների խոսքով՝ Գևորգ Թովմասյանն իր լուման է ունեցել հայկական ավիացիայի ձևավորման գործում: Yerkir.am-ի տեղեկություններով՝ նրա անունը կապված է զինվորական շքերթի ժամանակ տեղի ունեցած մի ուշագրավ միջադեպի հետ, որից հետո էլ Թովմասյանը լքել է ռազմական ավիացիան:
Գևորգ Թովմասյանը, ռազմական օդաչու եղած տարիներին ծառայություն է իրականացրել Գյումրիում, թռիչքներ է իրականացրել խորհրդային Սու-25»օդանավերով: 2000-ից հետո, որպես օդաչու, աշխատել է Աֆղանստանում, աֆրիկյան տարբեր երկրներում: