Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ամփոփելով 5-րդ գումարման նստաշրջանը, այն գնահատեց արդյունավետ` շնորհակալություն հայտնելով իր բոլոր գործընկերներին: 5 տարիների ընթացքում խորհրդարանն ընդունել է 1020 օրենք , 190 միջազգային պայմանագրեր: Ընդունվել են կարևորագույն օրենքներ` Սահմանադրություն, Ընտրական օրենսգիրք, Հարկային օրենսգիրք:
Անդրադառնալով Կոնգրես-ՀԺԿ-ի կողմից ՍԴ դիմելու և ԱԺ ընտրությունները անվավեր ճանաչելու գործընթացին, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ միջազգային դիտորդների գնահատմամբ, այս ԱԺ ընտրությունները քայլ առաջ էին, և եթե դիմել են ՍԴ, ուրեմն ՍԴ-ն էլ կքննի Կոնգրես-ՀԺԿ-ի հայցը:Հարցին, թե բացառու՞մ է, որ այս ընտրություններին կիրառվել են վարչական ու ֆինասնական լծակներ, ճնշումներ, Վահրամ Բացղդասարյանը կարծիք հայտնեց, որ նման լայնածավալ ընտրությունների ժամանակ հնարավոր չէ որևէ բան բացառել:
«Կարող է նման նեգատիվ երևույթներ եղած լինեն, արջի ծառայություն մատուցողներ լինեն: Վարչական ռեսուրս ասվածը լայն հասկացողություն է, և եթե նման դեպքեր եղել են, դրանց կանդրադառնա ՍԴ-ն»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը, ով ԱԺ ընտրություններին մասնակցում էր վարկանիշային ցուցակում:
Նա կատեգորիկ բացառեց, որ իր ընտրարշավի ժամանակ եղել են վարչական ու ֆինանսական լծակների կիրառում: «Եթե գոնե մեկ օրինակ բերեք, ես դրան կանդրադառնամ և ներողություն կխնդրեմ»,- ասաց նա: