|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ իր`ՀՀԿ-ի շտաբի պետի տեղակալի՝ առաջիկայում սպասվելիք գործունեությանը:
«Առաջիկա երկու օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի: Շտաբի ամենօրյա, սիստեմատիկ նիստեր են լինելու, նաև մարզային հարցերն ենք քննարկելու: Մեծամասնական պատգամավորների հետ կազմակերպչական հարցեր ենք իրականացնելու ամբողջ Հայաստանի տարածքով, որպեսզի սահմանադրական բարեփոխումները հասանելի դարձնենք հանրության համար»,- ասաց Բաղդասարյանը:
Հարցին, թե արդյունավետ համարում է դահլիճայի՞ն, թե՞ հանրահավաքային հանդիպումները, պատասխանեց. «Երկուսն էլ արդարացված են: Պետք է նկատի ունենալ տարածքը, եղանակային պայմանները: Դահլիճային հանդիպումների ընթացքում կարողանում ենք ավելի հանգիստ վիճակում խորհրդակցել: Երկու հանդիպումներն էլ անհրաժեշտ են»: