Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր, մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ավարտվել է խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելու ժամկետը, և լիարժեք թևակոխել ենք նախընտրական փուլ: Նա շեշտեց, որ ընտրությունների անցկացման քաղաքական պատասխանատվությունը կրում է կառավարությունը:
«Մենք խնդիր ենք դրել` երրորդ հանրապետության պատմության ամենաորակյալ եւ լավագույն ընտրություններն անցկացնել: Կարծում եմ՝ այս նշաձողը պետք է բարձրացնել, պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ»,- ասաց Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ հարկավոր է բացառել հանրակրթության ոլորտի ներքաշումը ընտրական գործընթացների մեջ, անհրաժեշտ է արմատախիլ անել վարչական լծակների օգտագործումը: «Մեր ընտրություններում եղել է «ասողների» ինստիտուտը, երբ ասում են, թե ում օգտին պետք է քվեարկել: Դա պետք է բացառել: Ընտրողի որոշումը պետք է ձեւավորվի քարոզարշավի, քաղաքական բովանդակության արդյունքում»,- ասաց Փաշինյանը` հավելելով նաև, որ ընտրակաշառքի հարցում էլ իրավապահ մարմինները պետք է պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնեն, որ բանը չհասնի պատժելուն:
Վարչապետի պաշտոնակատար անդրադարձավ նաև ընտրացուցակներին` նշելով, որ պետք է բացառել մեկ ընտրական տարածքից մեկ այլ ընտրական տարածք «միգրացիան»: