|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՌԱ Նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարել է, թե մինչեւ վերջերս ԲՏԱ նախարարությունն ուշադրություն չի դարձրել միջազգային հեռուստաալիքներով ՀՀ-ում հեռարձակվող հաղորդումների մասին իրենց զեկույցներին։
«Ցավոք, մինչեւ վերջերս մեր այդ ահազանգերին, զեկույցներին նախարարությունն ուշադրություն չէր դարձնում։ Հիմա սկսեց դարձնել, եւ գիտեք՝ Սոլովյովի հաղորդման վերաբերյալ նախարարությունը քայլեր է ձեռնարկում ռուսական կողմի հետ». – ասել է նա։
Եթե չեք մոռացել, 2021-22թթ. ԲՏԱ նախարարը եղել է գործող նախագահ Վահագն Խաչատուրյանը, այնուհետեւ` Ռոբերտ Խաչատրյանը, որ տեղափոխվել է նախագահական։ Եվ, ստացվում է, որ Տիգրան Հակոբյանի մեղադրանքներն ուղղված են հենց նախկին նախարարներին, որոնք շարունակում են բարձր պաշտոններ վայելել։ Մինչդեռ, ենթադրելով Տիգրան Հակոբյանի հայտարարություններից, նրանք աչք են փակել ՀՀ-ում հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող հեռուստաընկերությունների կողմից օրենքի խախտումների վրա։
Աչք են փակել, բայց հիմա շարունակում են իրենց պաշտոնները վայելել»: