կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-27 12:40
Քաղաքական

Ոճրագործները թելադրված մարդիկ էին. Գալուստ Սահակյան

Ոճրագործները թելադրված մարդիկ էին. Գալուստ Սահակյան

Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 16-րդ տարին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ծաղիկներ դրեց զոհված քաղաքական գործիչների հիշատակի հուշարձանին՝ հարգելով նրանց հիշատակը:

Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, ինչո՞ւ այսքան տարի անց չի բացահայտվում այդ ոճրագործությունը, նա պատասխանեց. «Ամեն տարի նույն խոհերով հարցեր եք տալիս: Բնականաբար, ոչ միայն մենք ունենք մտահոգություններ, այլև ամբողջ ժողովուրդը, որովհետև մենք կորցրել ենք մեծ դերակատարում ունեցող մեր ընկերներին: Դա մեծ ցավ է, որը թեև ժամանակի ընթացքում սպիանում է, բայց չի անհետանում: Այդ ոճրագործությունը բավականաչափ փխրուն դարձրեց մեր պետության հիմքերը, պիտի ուժ գտնենք, որ այդ ցավի մեջ ամրության եզրեր գտնենք»:

Գալուստ Սահակյանի խոսքով՝ այդ գործը ինչ-որ ժամանակ կբացահայտվի, և դա կախված է մեր պետության հզորությունից: «Ոճրագործները թելադրված մարդիկ էին, ըստ երևույթին՝ ինչ-որ մի ծիրում փորձեցին խանգարել մեզ: Եթե հնարավոր լիներ, գործը կբացահայտվեր»,- ասաց նա:

Հարցին, թե ո՞րն է հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատմական դասը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Պատմական դասը այն է, որ ազգը պետք է ավելի համախմբված լինի, աջակցի պետությանը՝ լուծելու ազգային խնդիրները»: