|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայրիկյանի որոշումը մեծ հարված հասցրեց ընտրական գործընթացին, քանի որ մյուս թեկնածուների քարոզարշավի մեկնարկը շատ վատն էր. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը` անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը որոշել է չդիմել ՍԴ` ընտրությունները հետաձգելու պահանջով:
Ըստ Մարտիրոսյանի` Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը եւ Հրանտ Բագրատյանը չէին էլ պատկերացնում, որ կարող են երկրորդ տեղի համար պայքարել գործող նախագահի դեմ:
«Այս թեկնածուների համար կլիներ մի անգնահատելի հնարավորություն, նվեր` ամփոփելու անցած քարոզարշավը եւ ի մի բերելու ծրագրերը, եթե Հայրիկյանը հետաձգեր ընտրությունները: Հիվանդանոցը սրբի դուռ դարձրած բազմաթիվ պաշտոնյաներին Հայրիկյանը ցույց տվեց, որ ինքը նպատակ չի ունեցել հաղթել եւ դառնալ նախագահ»,- ասաց գրողը եւ հավելեց, որ Հայրիկյանն իր այս որոշմամբ սասանեց իր հանդեպ վստահությունը` որպես անկախ թեկնածուի. «Հիմա ինքը խաղում է իշխանության խաղը»: