Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԱԾ-ն չի տվել որևէ տեղեկատվություն՝ վկայակոչելով պետական գաղտնիքի դրույթը, այն դեպքում, երբ սահմանադրությունն ու օրենսդրությունը երաշխավորում է անձին իր վերաբերյալ տեղեկատվության հավուր պատշաճի ստացումը։ Այս մասին ՀՅԴ անդամ Մուրադ Փափազյանի գործով դատական նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Զուգահեռաբար Փաշինյանի աշխատակազմի կողմից տրվել է պարզաբանում իբրև թե Մուրադ Փափազյանը մասնակից է եղել 2020 թվականի մի գործոության, որտեղ Փաշինանի մեքենայի նկատմամբ հարձակում է կազմակերպել։ Սա ոչ միայն սուտ ու կեղծիք է, այլ նաև բացարձակ որևէ առնչություն չունի անձին անցանկալի անձ համարելու իրավական կարգավորումների հետ։ Երկրորդ պահանջն եմ ուղարկել ԱԱԾ-ին, որ հանեն Մուրադ Փափազյանի անունը այդ ցանկից, դիմել ենք նաև Արդարադատության նախարարության անհատական տվյալների պաշտպանության գործակալությանը։ Այս գործակալությունը իրականացրեց վարչական վարույթ թե՛ ԱԱԾ-ին, և թե՛ վարչապետի աշխատակազմին հարկադրեց, որպեսզի վերացնեն այդ խախտումները, այդ թվում ԱԱԾ-ին պահանջեցին որպեսզի տրամադրի պատշաճ տեղեկատվություն։ ԱԱԾ-ն մեկ այլ հայցով դիմեց դատարան»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ Մուրադ Փափազյանի մուտքը արգելվել է Ադրբեջան, Թուրքիա և Հայաստան․ «Սա նույն շրջանակներից թելադրված վարքագիծ է»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։