Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ապագա նախագահի անձին, չցանկացավ անուն նշել: «Իհարկե, ես ինչ-որ մարդու տեսնում եմ, բայց ժամանակը չէ, որ ես արտահայտվեմ: Կուսակցությունը կքննարկի, այդ ժամանակ կիմանաք»,- ասաց նա:
Հարցին` նախագահի թեկնածուի հարցում արդյո՞ք նրա և կուսակցության կարծիքը համընկնում են, պատասխանեց. «Ես այն քաղաքական գործիչն եմ, որ, բնականաբար, եթե որևէ խոսք ասում եմ, ուրեմն ինչ-որ կա, կամ քննարկումներ կան, ինչի արդյունքում էլ և ասում եմ»:
Սահակյանը նաև անդրադարձավ իր և մի շարք կուսակցականների այն հայտարարություններին, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է և պետք է շարունակի պաշտոնավարել` որպես վարչապետ: Այս անգամ նա նշեց, որ անփոխարինելի քաղաքական գործիչներ չկան: «Ես անընդհատ մի ուրիշ բան եմ ասում, լրագրողները մի ուրիշ բան են ասում: Ես ժամանակի առումով ինչ-որ խնդիրներ դրել եմ, բայց այս պահին չեմ ուզում անդրադարձներ կատարել նույն խնդրին, որովհետև նաև այս պահերին քննարկումներ են գնում, թե ով պիտի լինի վարչապետ»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց. «Քաղաքականության մեջ երբևիցե Գալուստ Սահակյանն անփոխարինելի մարդ չի տեսնում: Ես ասում եմ` ժամանակաշրջանի մեջ մարդ կա, որ այդ գործը կարող է ավելի լավ կատարել»:
Ճշտող հարցին` Սերժ Սարգսյա՞նն էլ անփոխարինելի չէ, պատասխանեց. «Քաղաքականության մեջ անփոխարինելի մարդիկ չեն լինում: Ես երբեք որևէ մեկին չեմ ասել` անփոխարինելի է: Քաղաքականությունն ինքը պարտադրանք ունի, թե նման դեպքերում ինչպիսի որոշում պետք է կայացնել»: