կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-31 13:09
Առանց Կատեգորիա

Ադրբեջանի ''հերոսներն'' ու ''ոճրագործները''

Ադրբեջանի ''հերոսներն'' ու ''ոճրագործները''

BBC Assignment նախագիծը ներկայացնում է Ադրբեջանում տիրող իրավիճակը, երկրի հերոսներին ու թշնամիներին: Դեմիեն Մաքգինեսը ուսումնասիրել է այդ երկրում տիրով բարքերն ու ներկայացրել հանրության ուշադրությանը:

 

«Ինձ համար նա հերոս է: Ազգային հերոս: Ես նրան մրցանակ կտայի»,- ասում է մի ադրբեջանցի:

 

«Խոսքը Ռամիլ Սաֆարովի մասին է. ադրբեջանցի սպա, ով սպանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին Հունգարիայում` ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ: Ողջ աշխարհի համար նա հոգեկան հիվանդ է, սակայն իր հայրենիքում նա հերոսացվեց»,- ասում է BBC-ի լրագրողը` հավելելով, որ անգամ ԱՄՆ Կոնգրեսը դատապարտեց Ադրբեջանի այդ քայլը:

 

«Մենք խոսեցինք զարմանալիորեն հերոսացվածի մասին, այժմ խոսենք զարմանալիորեն թշնամի համարվող մի մարդու մասին»,- շարունակում է Մաքգինեսը` ներկայացնելով ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին, ով հալածվում է, քանի որ իր «Քարե երազներ» վեպում նկարագրել էր Նախիջեւանի հայերի կոտորածները ադրբեջանցիների կողմից:

 

Նրանք այրեցին իմ գրքերը: Տարօրինակ էր տեսնել ուսուցիչներին` գրքերս այրելիս, իսկ նրանք իրենց աշակերտներին լուցկի էին բաժանում, որ ավելի շատ այրեն: Սա քաղաքականություն չէ: Սա մի մարդու մասին է, ով ապրում է,- լրագրողին պատմում է Այլիսլին:

 

- Իսկ Դուք չէի՞ք վախենում:

 

Իհարկե, վախենում էի: Բոլորն են վախենում, բայց ես դրանով եմ ապրում: Երբ ազգը համախմբված է մի գաղափարի շուրջ, իշխանությունը կարող է հանգիստ շնչել, սակայն այս երկրում ամեն ինչ սեւ ու սպիտակ չէ, եւ շատերը վախենում են: Սա նման է բարոյական ահաբեկության: Հիմա փողոցներում կրակոցներ չկան, բայց մենք ահաբեկվում ենք բարոյապես:

 

Իսկ ահա, թե ինչ է պատմում զինվորների մահվան եւ կոռումպացված իշխանությունների դեմ բողոքի ցույցի մասնակիցը.

 

Երբ հրապարակ հասա, ոստիկանները ինձ վրա արցունքաբեր գազ փչեցին: Ես ոչինչ չէի տեսնում, գոռում էի ամբողջ ձայնով: Մի մարդ եկավ, ոստիկան էր, սկսեց հարվածել բոլորին` մինչեւ արյունահոսեն: Կային մարդիկ, ում մոտից իբր թմրանյութ էին գտնում:

 

- Ուզում եք ասել, որ դա պլանավորվա՞ծ էր:

 

-Այո:

 

- Իսկ ի՞նչ եղան Ձեր ծանոթները:

 

Նրանցից ոմանք սպասում են իրենց դատավճռին, իսկ ոմանք գնացել են Ազգային հեռուստաընկերություն եւ բողոքել:

 

Լրագրողը հավելում է, որ իրականում կառավարությունը խստորեն վերահսկում է հեռուստաընկերությունները, իսկ ընդդիմության լրատվամիջոցները հազիվ են գոյատեւում: