|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ` իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանի` հիվանդության հիմքով վաղաժամ ազատ արձակվելու միջնորդագրի վերաբերյալ որոշում կայացնելու:
Մինչ այդ քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչը միջնորդագիր ներկայացրեց, որում նշված էին Քոչարյանի հիվանդություններն ու նրան պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հիմքերը: Այս կապակցությամբ դատախազն անսպասելի դիրքորոշում հայտնեց` նշելով, որ միջնորդագիրը հիմնավոր է և ենթակա է բավարարման:
Քոչարյանը ներկայումս գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում:
Նա մահապատժի է դատապարտվել 1995թ.՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշումը կհրապարակվի քիչ անց: