Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ արգենտինյան դատարաններից մեկը ցեղասպանություն է որակել 1915-1923-ին Օսմանյան կայսրության կողմից հայ բնակչության նկատմամբ իրականացված կոտորածներն ու բռնի տեղահանությունը:
Դատավոր Նորբերտո Օժարպիտեն շատ հստակ ու մանրամասն բանաձեւված դատավճռում հայտարարել է. «Թուրքական պետությունը 1915-1923 թվականներին ցեղասպանություն հանցանքն է գործել հայ ժողովրդին նկատմամբ»։
Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձախումբը, դատավճիռը կայացվել է ավելի քան տասը տարի առաջ սկիզբ առած դատական գործով, որի նախաձեռնողը նոտար Գրեգորիո Հայրապետյանն է: Իրագործելով ճշմարտությունն իմանալու իր իրավունքը` նա դիմել էր Արգենտինայի արդարադատությանը՝ պահանջելով տեղեկություններ հաղորդել Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած իր ծնողների եւ ազգականների ճակատագրին մասին։
Դատավճռում ասվում է. «Որպես եզրափակում բնույթով դեկլարատիվ սույն որոշմանը` հարկ է հիշատակել Արգենտինայի թիվ 26.199 օրենքը, որը երկրի օրենսդիր իշխանությունը քվեարկեց 2006 թվականի դեկտեմբերի 13-ին եւ ուժի մեջ մտավ 2007-ին հունվարի 11-ին: Ըստ այդ օրենքի` ապրիլի 24-ը հայտարարվել է Հանդուրժողականության եւ ժողովուրդների միջեւ փոխադարձ հարգանքի օր` ի հիշատակ Հայոց ցեղասպանության»։