կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-13 13:11
Քաղաքական

ԲՀԿ-ն հնազանդվեց իշխանությանը. գիտնական Լևոն Զուրաբյան

ԲՀԿ-ն հնազանդվեց իշխանությանը. գիտնական Լևոն Զուրաբյան

Այսօր Երեւանում մեկնարկել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից նախաձեռնված` «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» թեմայով քննարկումը, որին հրավիրված են քաղաքացիական, հասարակական կազմակերպություններ, քաղաքական ուժեր, ԱԺ պատգամավորներ:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթում նշեց, որ սահմանադրական փոփոխությունների մասին մտածելիս իրեն հուզում է «ինչո՞ւ» հարցը: «Ես գիտնական եմ: Բայց գիտնական պետք չէ լինել` հասկանալու համար, որ ամեն ինչ ունի պատճառահետևանքային կապ»,- ասաց նա` հավելելով, որ, իր կարծիքով, չի կարելի փոխել երկրի կառավարման համակարգը, որովհետև դա արտակարգ բան է:

Լևոն Զուրաբյանը հիշեց հին, բարի ժամանակները, երբ կար ԲՀԿ-ՀԱԿ-«Ժառանգություն» եռյակը, որը մերժում էր սահմանադրական փոփոխությունները, երբ զանգվածային ցույցերով էին սպառնում: ՀԱԿ պատգամավորը հիշեցրեց այս տարվա փետրվարյան ժամանակաշրջանը, երբ «ջարդ»-ի ենթարկվեց ԲՀԿ-ն, երբ Սերժ Սարգսյանը հրապարակային ելույթով, ըստ Զուրաբյանի, սպառնաց Գագիկ Ծառուկյանին,  և նա ստիպված լքեց քաղաքականությունը:

«Եվ նա ասաց. «Եթե խելքի չգաս, ես կհանձնարարեմ հարկային ու իրավապահ մարմիններին, որ բոլոր ձեր բիզնեսները ստուգեն, որովհետև մենք տեղեկություններ ունենք, որ չարաշահումներ կան»: Եվ բռնաճնշումների արդյունքում` Գագիկ Ծառուկյանը լքեց քաղաքականությունը, իսկ ԲՀԿ-ն հնազանդվեց իշխանությանը»,- հիշեցրեց Լևոն Զուրաբյանը:

Նա անդրադարձավ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին ուղղված իր այն հայտարարություններին, որոնց հիման վրա իրավապահ մարմինները գործ են հարուցել: «Ի՞նչ է, սո՞ւրբ եք գտել: Գագիկ Հարությունյանն էն մարդն ա, ում խոստացել են, որ նոր Սահմանադրությամբ նա կունենա նախագահի պաշտոն»,- ասաց Զուրաբյանը: