կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-07 12:24
Քաղաքական

Սերժ Սարգսյանն արժանի էր այդ հարցին, բայց...Լեւոն Զուրաբյան

Սերժ Սարգսյանն արժանի էր այդ հարցին, բայց...Լեւոն Զուրաբյան

Պատասխանելով yerkir.am-ի հարցին` ինչպե՞ս է վերաբերվում ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի` Սերժ Սարգսյանին ուղղված սկանդալային հարցին, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դիվանագիտական պատասխան տվեց. «Կարծում եմ, որ նա, ում այդ հարցն ուղղված էր, արժանի էր այդ հարցին, բայց վստահ չեմ, որ նման հարցերի արժանի են մեր պետությունն ու մեր ժողովուրդը»: Նա միջադեպի կապակցությամբ իր մեկնաբանությունը համարեց սպառված ու ասաց, որ այլեւս չի անդրադառնա դրան:

 

Փոխարենը Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ ԵԽԽՎ-ին, որպեսզի հասկանալի ու պարզ լինի, թե դա ինչ կազմակերպություն է, եւ ինչպիսի խնդիրներ են այնտեղ քննարկվում:

 

«Ես ընդամենը հետեւյալը կասեմ` ԵԽԽՎ-ն, ընդհանրապես` Եվրոպայի խորհուրդը, ստեղծված է 54 երկրների կողմից մեկ նպատակով` որ այդ կազմակերպությունում քննարկվի անդամակից երկրների ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վիճակը: Եվ այդ կազմակերպության ամբողջ իմաստը հենց այն է, որ զբաղվեն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խնդիրներով: Եվ հենց նման հարցեր են այդտեղ քննարկվում` ընդհանրապես»,- նշեց Լեւոն Զուրաբյանը: