|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հունվարի 31-ի գիշերը մահափորձի հետեւանքով վիրավորված ԱԻՄ ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մոտ շարունակում են այցելել տարբեր պաշտոնյաներ և պետական այրեր:
Այստեղ է նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Նա շատ կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ, որի ընթացքում հայտարարեց, որ սա հանցագործություն է. «Մենք դատապարտում ենք և պահանջում, որ իշխանությունները շատ կարճ ժամանակահատվածում բացահայտեն մեղավորներին և պատժեն»:
Հարցին, թե հնարավո՞ր է` ընտրությունները հետաձգվեն, Զուրաբյանը պատասխանեց, որ այդ առումով որևէ բան ասել չի կարող: