|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն հիշեցին արդեն գոյություն չունեցող եռյակին: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ առաջ ՀԱԿ-ն ուներ ԲՀԿ-ի աջակցությունը, սակայն հայտնի իրադարձությւոններից հետո, իր բնորոշմամբ` որոշ ԲՀԿ-ականներ ակնհայտ անցան ՀՀԿ-ի շարքերը, և օբյեկտիվորեն արդեն ԲՀԿ-ն չի կարող առաջարկել իր օգնությունը ՀԱԿ-ին և դա փաստ է:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ եռյակի` այլևս չգործելու մասին հայտարարություն ԲՀԿ-ն չի արել, բայց ունեն այն ինչ ունեն: «Այսօր իրավիճակ է փոխվել և նոր պայմաններում եթե կլինեն ընդհանուր շահեր ու նպատակներ այլ քաղաքական ուժերի հետ, ապա նորից կարող ենք քննարկել , առայժմ իրավիճակի փոփոխության հետ կապված չկան նախադրյալներ, որ կլինեն ակտիվ համագործակցության ուղիներ: Մեզ միշտ հարցնում են, թե հիմա դուք իշխանափոխություն ուզո՞ւմ եք թե ոչ , քանի որ ընդդիմություն եք: Անձամբ ես հեղափոխական իշխանափոխությանը դեմ եմ , համարում եմ դա սպառնալիք պետականությանը»,- ասաց Միքայել Մելքումյանը: