կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-13 12:43
Քաղաքական

Միասին դեպի հաղթանակ. Լեւոն Զուրաբյան

Միասին դեպի հաղթանակ. Լեւոն Զուրաբյան

Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց, որ որակազրկի ընտրությունները եւ բացառի հիմնական մրցակիցների մասնակցությունը ընտրություններին: Ժողովուրդը դրան էլ գտավ այլընտրանք, եւ երբ Սերժ Սարգսյանը տեսավ դա, նորից կեղծեց ընտրություններընորաստեղծ ՀԱԿ կուսակցության անդրանիկ համագումարում ասաց Լեւոն Զուրաբյանը:

 

Բայց, նշեց նա, ընդվզումը կառավարող քաղաքական լիդերները ադեկվատ չգտնվեցին այդ ընդվզմանը, դրա համար էլ այն փակուղի է մտել: Մյուս կողմից, ըստ ՀԱԿ ներկայացուցչի, ապրիլի 9-ին կատարվել է մի բան` Սերժ Սարգսյանի երդման արարողությանը չեն մասնակցել ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը»:

 

«Մենք ունենք մի վիճակ, երբ բոլոր հիմնական քաղաքական ուժերը հասկանում են, որ այսպես չի կարող շարունակվել, ու չեն ընդունում Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը: Երկրում ստեղծվել է հեղափոխական իրավիճակ, որը մեզ թույլ կտա թուլացնել ռեժիմի դիրքերը եւ հասնել հաջողության: Այս առումով ռազմավարական նշանակություն ունեն Երեւանի ավագանու ընտրությունները: Մենք նպատակ ենք դրել ազատագրել Երեւանը, Երեւանի քաղաքապետարանը Սերժ Սարգսյանի ռեժիմից»,- հայտարարեց Լեւոն Զուրաբյանն ու ընդգծեց, որ այս նպատակին հասնելու համար պետք է կիսել դերերը, ինչի մասին համագումարի ժամանակ խոսեցին ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները:

 

«Եվ այսպես` միասին դեպի հաղթանակ»,- եզրափակեց Լեւոն Զուրաբյանը: