կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-18 14:33
Քաղաքական

Ընդդիմության հաղթանակը կլուծի վեց խնդիր. Լևոն Զուրաբյան

Ընդդիմության հաղթանակը կլուծի վեց խնդիր. Լևոն Զուրաբյան

Ավագանու ընտրությունները բացառիկ հնարավորություն են` երկրում իրավիճակը փոխելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

 

Ըստ նրա` ընդդիմության հաղթանակը վեց խնդիր կլուծի`

 

1. կթուլացնի գործող ռեժիմի դիրքերը,

2. հնարավորություն կբացի Հայաստանում իշխանությունը քաղաքացիներին վերադարձնելու համար,

3. պետության կառավարման համակարգում կստեղծվի հակակշիռների համակարգ, որից էապես կօգտվի պետությունը,

4. էապես կնվազի կոռուպցիան,

5. Հայաստանում քաղաքական պայքարը կտեղափոխվի քաղաքակիրթ դաշտ. ընդդիմությունն ու իշխանությունը ստիպված կլինեն խոսել կոնկրետ փաստարկներով, կլինի ոչ թե խոսքի, այլ գործի կռիվ,

6. նոր համակարգում քաղաքացին ավելի ազատ կշնչի, գործարարները կհայտնվեն ավելի նպաստավոր դաշտում: