Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
«Գիտական շրջանակներում խոսում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծես ամփոփում է իր գիտական ժառանգությունը և տպագրում է կյանքի ընթացքում գրած բոլոր աշխատությունները։ Բանը հասել է անգամ 1987 թվականին պաշտպանած դոկտորական ատենախոսությանը, որը տպագրվել է այս տարի՝ «Հայ-ասորական գրական կապերը 4-5-րդ դարերում» վերտառությամբ։ Ռուսերեն գրված աշխատությունն ընդգրկում է ոչ միայն սովետական տարիներին Մատենադարանի գիտաշխատող Տեր-Պևորոսյանի պաշտպանած դոկտորական թեզը, այլև այդ թեզի նախապաշտպանության և պաշտպանության ողջ գործընթացը՝ ընդհուպ պաշտպանության ժամանակ հնչած կարծիքները և դոկտորանտի արձագանքները։
Աշխատությունը Տեր-Պետրոսյանը նվիրել է իր գիտական ղեկավարին և սովետահայ հայտնի պատմաբան, բանասեր-աղբյուրագետ Լևոն Խաչիկյանին։ Գիտնականները կարծում են, որ դոկտորականի ամբողջ ընթացքը հրապարակելու իմաստն այն է, որ Տեր-Պետրոսյանը ցանկացել է թղթին հանձնել սովետական ժամանակներում դոկտորականների պաշտպանության մշակույթը, որը խիստ տարբերվում է այսօրվա ԲՈՀ-ի կայծակնային ու կասկածելի պաշտպանություններից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։