Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակը» գրում է. «2020 թվականից սկսած՝ Հայաստանի գյուղատնտեսությունը այլևս հարկերից ազատված ոլորտ չի լինելու։ Սա արձանագրված է ՀՀ հարկային նոր օրենսգրքում, որի նախագիծը երեկ հավանության արժանացավ կառավարության նիստի ժամանակ։
Գյուղատնտեսության հարկային արտոնությունները պետք է վերանային դեռ այս տարվա հունվարի 1-ից, ինչը Հայաստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու պայմաններից մեկն էր։ Սակայն այդ ժամկետը հետաձգվեց։ Հարկային նոր օրենսգրքով, փաստորեն, սահմանվում է գյուղատնտեսության հարկային արտոնությունների վերացման նոր ժամկետ։ Նույն 2020 թվականից սկսած ավելացված արժեքի հարկով սկսելու է հարկվել նաև գյաղտեխնիկայի, թունաքիմիկատների, տնկիների, սերմնացուների վաճառքը։
Գյուղատնտեսության հարկային արտոնությունները վերացնելուց հետո կառավարությունը սկսելու է սուբսիդիաներ տրամադրել այդ ոլորտին, ինչը մասամբ կամ նույնիսկ ամբողջությամբ կարող է փոխհատուցել հարկային նոր բեռը, որը դրվելու է գյուղացիների վրա։ Սակայն այստեղ առաջանում են գյաղմթերքների արտադրության և իրացման հետ կապված հաշվառման լրջագույն խնդիրներ, որոնց իրականացումը ծախսատար է լինելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։