Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-07-07 14:00
Տնտեսական

Սահմանամերձ գյուղերում ՓՄՁ-ները առհասարակ պետք է ազատված լինեն ամեն տեսակի հարկերից

Սահմանամերձ գյուղերում ՓՄՁ-ները առհասարակ պետք է ազատված լինեն ամեն տեսակի հարկերից

Այսօր լրագրողների հետ զրույցում Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ, կառավարության վերջին որոշման համաձայն, կիջեցվի ՓՄՁ-ների շրջանառության հարկը, ինչը կնպաստի ՓՄՁ-ների զարգացմանը, և դա մարդկանց  հնարավորություն կտա  սեփական աշխատանքով վաստակելու  իրենց ապրուստը:

 

Նրա համոզմամբ` ՓՄՁ-ները պետք հանել հարկային ճնշման տակից: «Հարկային ճնշումը մեզանում առանց այն էլ բարձր է, և մենք խնդիր ունենք, որ ՓՄՁ-ներին հանենք այդքան բարձր ճնշման տակից: Ունենք 30 հազար ՓՄՁ, որոնց զգալի մասը չի աշխատում»,- ասաց Սաֆարյանը:

 

Նրա կարծիքով` սահմանային գյուղերում ՓՄՁ-ները առհասարակ պետք է ազատված լինեն ամեն տեսակի հարկերից, բացի այդ` պետք է  իջեցնել ջրի գինը և նպաստել ոլորտի զարգացմանը: Ըստ Սաֆարյանի` այդ առումով ՀՀ նախկին կառավարությունն արդեն արել էր դրական քայլեր:

 

Ինչ վերաբերում է խոշոր ձեռնարկությունների արտադրանքի արտահանմանը, ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ Սուրեն Բեկիրսկին հայտարարեց. «Ես չեմ տեսնում օլիգարխների ակտիվ մասնակցությունը արտահանման մեջ: Արդեն ձևավորվել է ներմուծման շուկան, և դա պիտի նպաստեր արտահանմանը»

 

Բեկիրսկին կարծում է, որ արդյունաբերության մեջ մեծ դեր է ունեցել կառավարությունը` ակտիվ աշխատանքի շնորհիվ. «Նրանք կարողացան բոլոր օրենքների մեջ գտնել կապող օղակ, որպեսզի մարդիկ արտոնյալ իրավիճակ ստանան և կարողանան աշխատել Ռուսաստանում` թեկուզ հակասելով ռուսական օրենքներին»:  

 

Խոսելով նոր թանկացումների մասին` Սուրեն Բեկիրսկին ասաց, որ ապագայում բնական է նաև ջրի թանկացումը, որովհետև տեղի ունեցող բոլոր թանկացումները շղթայական կապ ունեն: