|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը սկսել է անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվել։ Factor.am-ն իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացել է, որ Աշոտ Փաշինյանը 2024 թվականի հունվարի 11-ին ԱՁ է հիմնել։
ՊԵԿ տվյալների բազայի համաձայն՝ Աշոտ Փաշինյանն իր գործունեությունը ծավալելու է միկրոձեռնարկատիրության շրջանակներում։ Սա նշանակում է, որ նա ստացված եկամուտից պետությանը հարկ չի վճարի։ Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողներն ազատված են եկամտահարկի վճարումից, եթե նրանց շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը, այս պարագայում վճարվում է միայն դրոշմանիշային վճար։
Աշոտ Փաշինյանի գործունեությունն օրինական է, սակայն ուշագրավ է վարչապետ հայրիկի՝ հարկ հավաքելու ոգևորության ֆոնին։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր էր ֆեյսբուքյան էջում գրառում կատարել և շնորհակալություն հայտնել հարկ վճարողներին՝ նրանց համարելով Հայաստանի թիվ մեկ հերոսը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում