Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարվարդի համալսարանը կզրկի հարկերից ազատված լինելու կարգավիճակից։ Այս մասին նա գրառում է կատարել իր Truth Social հարթակում։
«Մենք Հարվարդը կզրկենք հարկերից ազատված լինելու կարգավիճակից։ Նրանք դրան են արժանի», - գրել է ԱՄՆ նախագահը։
Իր հերթին Reuters գործակալությունը հիշեցնում է, որ հունվարին նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Թրամփը սառեցրել է ԱՄՆ-ի մի շարք խոշոր համալսարանների դաշնային ֆինանսավորումը, մեկնարկել է հետաքննություններ, չեղարկել ուսանողական վիզաները և այլ պահանջներ ներկայացրել։ Այս ամենն ԱՄՆ վարչակազմը բացատրել է համալսարանների «հակասեմական, հակաամերիկյան, մարքսիստական և արմատական ձախ» դիրքորոշմամբ։
ԱՄՆ վարչակազմը նախ սառեցրել է Հարվարդի համալսարանի 2,2 միլիարդ դոլարի ֆինասնավորումը, որից հետո, ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, Սպիտակ տունը մտադիր էր համալսարանի ֆինանսավորումը կրճատել ևս 1 մլրդ դոլարով։
Հարվարդի համալսարանն իր հերթին դատի է տվել ԱՄՆ վարչակազմին և միացել ավելի քան 200 համալսարանների և քոլեջների՝ բողոք հայտնելով բուհերի հետ կապված Թրամփի քաղաքականության դեմ։