Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաջ տեղյակ է, որ Երևանի փողոցային առևտրի ծավալներն ավելացել են` նախորդ տարիների համեմատ: Ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Շրջում եմ Երևանի փողոցներում: Նույն խնդրով ինձ մոտենում են երկու կողմից էլ. քաղաքացիների մի կողմը պահանջում է, որ ապօրինի առևտուրը չիրականացվի, մյուս կողմը, որ հենց առևտուր անողներն են, ասում են` մենք տուն ենք պահում, մեր սոցիալական վիճակն այնպիսին է, որ չենք կարողանում տակից դուրս գալ: Այս քաղաքացիներին ասում ենք` դուք ուզում եք, որ ապօրինի ինչ-որ բա՞ն օրինականացնենք, բայց մենք դրա իրավունքը չունենք: Նրանք ասում են` ինչ-որ ապրանքներ ենք գնել, թույլ տվեք` մինչև Ամանոր վաճառենք»,-
Ըստ քաղաքապետի` այնուամենայնիվ, պետք է օրինականությունը պահել: «Կարող եմ այս հարցով այսպիսի մի բան ասել` հունվարի 1-ից սկսած` շատ ավելի խիստ է լինելու մոտեցումը փողոցային առևտրին»,- հավելեց նա:
Մարությանը նշեց, որ, ցավոք, մարդիկ հեղափոխությունը շփոթում են ամենաթողության հետ, ուստի աշխատանքներ են տարվում, որ հարցը լուծվի բացատրական աշխատանքներով, ինչի համար էլ մի փոքր ժամանակ է հարկավոր: