Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը ներկայացրեց մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը հաստատելու մասին հարցը: Այդ տարածքներում իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից: Այդ մարզերն են`
Արարատի մարզ
Երասխ
Վայոց Ձորի մարզ
Խաչիկ
Խնձորուտ
Սերս
Նոր Ազնաբերդ
Բարձրունի
Գեղարքունիքի մարզ
Վահան
Տավուշի մարզ
Ներքին Կարմիր աղբյուր
Ոսկեվան
Չորաթան
Կողբ
Վազաշեն
Բերքաբեր
Չինարի
Արծվաբերդ
Ծաղկավան Իջևանի շրջան
Մոսեսգեղ
Դովեղ
Պառավաքար
Բերդավան
Բարեկամավան
Կոթի
Բաղանիս
Սարիգյուղ
Այգեձոր
Կիրանց
Այգեպար
Սևքար
Այգեհովիտ
Ոսկեպար
Վերին Կարմիր աղբյուր
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ դա մեծ աջակցություն կլինի համայնքներին: Վերջերս հակառակորդի կողմից համայնքների ուղղությամբ կրակոցների հետ կապված ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է հաշվարկի կրակոցների արդյունքում գյուղացիների կրած վնասները:
«Կառավարությունը փոխհատուցելու է բոլոր վնասները: Մենք շատ ուշադիր ենք եւ ուշադիր ենք լինելու այսուհետ սահմանամերձ համայնքների ազգաբնակչության հոգսերին»,- ասաց վարչապետը: