|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է տնտեսությանը վերաբերող մի քանի հարցերի:
Yerkir.am-ի այն հարցին, թե ինչ կարող է ասել ի պատասխան այն քննադատության, որն այսօր ԱԺ նիստում հնչեցրել են մի քանի պատգամավորներ՝ ԿԲ դրամավարկային տարեկան ծրագիրը քննարկելիս, Աբրահամյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ բացասական վիճակ կա, կամ ինչ–որ գործընթաց է ձախողվել: Մենք աշխատում ենք ու մեր խոստումները փորձելու ենք իրականացնել: Իհարկե, աշխարհում ընթացող տնտեսական պատերազմները իրենց բացասական ազդեցությունն ունեն նաև Հայաստանի տնտեսության վրա, նույն Ռուսաստանի լարվածությունը Արևմուտքի հետ, բայց մեր թիմը նախագահի գլխավորությամբ անելու է ամեն ինչ, որ հաղթահարենք այս գործընթացը: Ես կարծում եմ, մենք հասնելու ենք հաջողության»:
Նա կարծիք հայտնեց, որ չորրորդ եռամսյակում երկիրը կունենա ներմուծման ու արտահանման ակտիվություն: Ինչ վերաբերում է ԵՏՄ տարածքում ռազմավարական կարևոր ապրանքները, մասնավորապես էներգակիրների առևտուրը ռուբլով իրականացնելու իր առաջարկությանը, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ դա շատ ճիշտ առաջարկ է եղել, դեռ քննարկվում է այդ հարցը, և որ Հայաստանի հասարակությունը չպետք է ակնկալի արագ արձագանք Ռուսաստանից: